14.01.1933

  15-01-2014, 00:11 1143 / 0 | Категория: Цегакрон
14.01.1933
Рождение "ЦЕХАКРОНА"

14.01.1933


Ես Ցեղակրոն եմ . –
Եվ ահա կերդվեմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ - ապրել , գործել ու մեռնել որպես Ցեղամարդ :

Ես Ցեղաճանաչ եմ , և ահա գիտեմ , թե մեծ է իմ Ցեղը , թե իմ Ցեղն ավելին է տվել մարդկությանը , քան ստացել է նրանից . գիտեմ , որ Հայոց նորագույն հեղափոխությունը վերջին գործը չէ իմ Ցեղի էության . գիտեմ , թե Ի՞նչ բաների ունակ է իմ Ցեղը :

Ես Ցեղահավատ եմ , և ահա պաշտում եմ և մի այլ աստվածություն – Ցեղիս արյունը , որի անարատության մեջ է իմ Ցեղի ապագան :

Ես Ցեղահաղորդ եմ , և ահա զգում եմ , որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողին – իմ ցեղին է պատկանում , քան իմ անմիջական ծնողներին :
Զոհապաշտ եմ ես , ու ահա երկյուղածորեն կոգեկոչեմ նրանց , որոնց պաշտամունքը հավիտենական է , որոնք առյուծացան իրենց արիության մեջ , աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ , որոնք իրենց արյունը շռայլեցին մեր Ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար :

Ինքնամսխումի մեջ ազատ չէ Ցեղակրոնը : Քաջառողջ լինելու իրավունք և պարտականություն ունի նա , որի ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը
Автор: Ariy_man | Комментарии [0]