ԼՈՐԿԷ / ԼՈՐԿԵ - LORKE -

  29-10-2011, 09:21 2678 / 0 | : , ,
ԼՈՐԿԷ / ԼՈՐԿԵ - LORKE -

Հայաստանում շատ են հանդիպում Լորկէ, Լյուլկէ, Լորկը անվանումներով պարերը:
Նմանատիպ անվանումներով շատ պարեր պատկանում են հայկական կոլլեկտիվ պարերի տարբեր տարատեսակների:
Լորկէ, Լյուլկէ, Լորկը անվանումներով պարերը հանդիպում են ոտ զարնել տեսակներով:

Գրառված են.
Լյուլկէ կամ Լորկէ 1932 ն Թալինում գրառված տարբերակ;
Լորկէ - Շատախի տարբերակ;
Լորկը Վանա տարբերակ;
և գրառվել է Սարիղամիշի տարբերակով Հոպ, Ջանիման պարը, որը կառուցվածքով շատ նման է Լորկէ տեսակին:
Վերոնշյալները բոլորը շատ նման են իրենց դանդաղ մասերով, և տարբերվում են արագ մասերով:

Լյուլկէ կամ Լորկէ Թալինի տարբերակը կատարվում էր հարսանիքներում հարսը հայրական տնից հանելու ժամանակ և Վարդավառի տոնի ծաղկահավաքի ժամանակ: Վերջին դեպքում պարում էին միայն աղջիկները, իսկ տղաներին չէր թույլատրվում: Կատարվում էր այն նաև ուխտագնացությունների ժամանակ: Այն բավականաչափ հին պարի համարում ունի:
Լորկէն պատկանում է հին հայկական ծիսական պարերին, նաև երգ-պար է, և չնայած կա քրդական տեքստ նույնպես, սակայն այն իսկական հայկական պար է:
Լորկէ անվանմանճշմարիտ մեկնությունը կարելի է բացատրել Լոր թռչունի անվանումով, փաղաքշական լորիկ, որն էլ վկայում է, որ այն վերապրուքն է լորի պատվին տոտեմական պարերի:

Լոր, Լորիկ, Լորիկի հեշտությամբ կարող էին վերածվել Լորկէ , իսկ քրդերենում Լյուլկէ - գիշատիչ թռչուն:
Իսկ քրդերեն Լորկէ-ն թարգմանաբար հայերեն նշանակում է շորորվիր, ինչը մեկ անգամ ևս մատնանշում է վերապրուք կապը թռչունների տոտեմների հետ:
Ոտ զարնել ոտների հարվածները Լորկէ պարատեսակներում չնչին տարբերություններով բոլոր տարբերակներում գրեթե միանման են:
Պարաշարքը կանգնում են կողք-կողքի,ձեռքերը բռնում են ճկույթներով:
Տեղում 4 բարձրացնող զսպանակներ անելուց հետո թեքվում են աջ և կատարում մեկ ծնկածալ, ապա դեպի ձախ և ապա նույն կերպ կատարվում է ծնկածալ:
Մեկ թռիչք կատարվում է աջ ոտքի վրա, ձախը թողնելով հետևում, ապա նույնը կատարվում է ձախ ոտքով:

Այս թռիչքները կատարվում են երկու անգամ:
Ապա կատարում ենք քայլ աջ ոտքով դեպի աջ, ձախը անցնում է աջ ոտքի հետևից, կրկնում ենք աջ ոտքի քայլը և ապա ձախը միացնում աջ ոտքին:
Արագ մասը կատարվում է նույն կերպ, բայց թռիչքներով: Իսկ աջ ու ձախ դարձումները վերածվում են հարվածների:
Աջ և ձախ ոտքերով առաջ ու ետ կատարվող թռիչքների փոխարեն նույնպես կատարվում են հարվածներ, սկզբից աջ ոտքով, ապա ձախ և թռիչքներով անցում ենք կատարում:



: Armdance.livejournal.com


:

HEMŞİN HORONU /

ՔԵՐԾԻ - QERTSI -













.



ՍԱՍՆԱ ԾՌԵՐ


 (: 4)
: admin | [0]

, , .