МИХР - АРМЯНСКИЙ БОГ СВЕТА И СПРАВЕДЛИВОСТИ

  25-12-2011, 10:50 2550 / 7 | Категория: История, Видео

22-25 ДЕКАБРЯ АРМЯНЕ ОТМЕЧАЮТ ДЕНЬ РОЖДЕНИЯ БОГА СВЕТА И СПРАВЕДЛИВОСТИ - МИХРА


ԱՐՏԱՎԱԶԴԸ ՇՂԹԱՅՎԱԾ

Ցրտաշունչ Ձմեռ էր, և Վիշապն էր իր թունավոր Զորությամբ մոլեգնում Երկրի վրա: Վիշապը ամենուր ոչնչացնում էր Վահագնի փառքը, պատժում և ստրկացնում էր Արիներին: Վիշապը աշխատում էր Արիների միջից հանել Արտի Օրենքը, աշխատում էր կտրել նրանց օրինաչափությունից և ամեն բնականից: ԵՎ Վիշապը ամենուր հաստատում էր ի՜ր օրենքները՝ օրենք դատելու, օրենք պատժելու, օրենք ահաբեկման: ԵՎ բոլորը դատում էին իրար, դատում էին անվերջ ու անխնա: ԵՎ կամայականությունը օրենքի ձևով հաստատվում էր Արիների մեջ:
Արտավազդ Միհրը շատ էր սրտնեղել: Նա, որ Արտի Օրենքն էր հաստատում ողջ Տիեզերքում ու Երկրի վրա, չէր հանդուրժում, որ Երկրի վրա խախտվում է Արտի Օրենքը, և Վիշապի անբնական պատժող օրենքներն են հաստատվում:
ԵՎ Միհրը իջավ Երկիր: Նա շրջում էր ամենուր և փորձում էր Արիների մեջ վերականգնել Արտի Օրենքը ու դրանով փրկել նրանց ինքնակործանումից:
Շատ շատերը հետևեցին Միհրին: Շատ շատերը փորձեցին ապրել Արտի Օրենքով ու վերականգնել իրենց կենաց օրինաչափությունը: Բայց Վիշապի օրենքները զորավոր էին Վիշապի Զորությամբ: ԵՎ Միհրին հետևող Արիները բախվում էին Վիշապի Զորությանը, պարտվում և հնազանդվում նրան:
Շուտով Միհրը միայնակ մնաց Երկրի վրա: ԵՎ դժվարացան քայլերը նրա: Նրա ոտքերը խրվում էին հողի մեջ մինչև ծնկները: ԵՎ Յահվահն էր նրա ոտքերը կապանքել հողի մեջ: Նա փորձեց բարձրանալ, թռչել երկինք, բայց չէր կարողանում ոտքերը հանել հողի միջից: ԵՎ հասկացավ Միհրը, որ ինքը գերված է Յահվահի կողմից, և Յահվահը նրան հանձնելու է Վիշապին: Տխրեց Միհրը և հուսահատ կանչեց Վիշապին.
- Ո՛վ, Չարի Վիշա՜պ, դո՜ւրս եկ իմ դեմ քո ամբողջ չարությամբ: Առանց կռվի պարտություն չեմ ընդունում ես:
Վիշապը հայտնվեց Միհրի առջև ու չարախնդաց.
- Ո՛վ, Արտի Աստվա՜ծ, իմ թագավորության մեջ դու քո օրե՞նքն ես ուզում հաստատել: Բա դու չգիտե՞ս, որ օրենքը առանց զորության անպտուղ է: Իմ Զորությամբ են իմ օրենքները հաստատվում: Իսկ ի՞նչ Զորության էիր դու ապավինում, Վահագնի՞: Վահագնը չկա, և Երկրի վրա Վիշապի օրենքներն են իշխելու: Դու չե՞ս տեսնում, որ օր օրի ցերեկները կարճանում են, իսկ գիշերները՝ երկարում: ԵՎ այլևս երբեք Գարուն չի գա, Վահագն չի գա. լույսն ընդհանրապես կվերանա և հավերժական գիշերը կհաստատվի երկրի վրա, հավերժացնելով իմ իշխանությունն ու քո գերությունը:
ԵՎ Վիշապը շղթայեց Արտավազդ Միհրին ու տարավ Մասիս սար, փակեց նրան քարանձավի մեջ, ուր մի ժամանակ Արի Մանի կռած թուր-կեծակին էր պահվում: Նրան շղթաներով գամեց ժայռերին, որ նա երբեք այնտեղից դուրս չգա ու հավերժ տառապի շղթաների մեջ:
Արարիչը անմիջապես կանգնեցրեց գիշեր-ցերեկ հարաբերության եղած ընթացքը և հաստատեց Արևագալ, որ այնուհետև գիշերները կարճանան, իսկ ցերեկները երկարեն, և որ շուտ գա Գարունը: Մասիսի վիհում տառապում էր Արտավազդը՝ գերված ու անարգված: Բայց շուտով Արարչի կամքով նրա մոտ եկան երկու Արալեզներ: Միհրը շատ ուրախացավ, տեսնելով Արալեզներին. նա այլևս միայնակ չէր: Արալեզները կրծում էին նրա շղթաները, բարակացնելով և թուլացնելով դրանք, ապա լիզում էին Միհրի մարմինը, զորացնում նրան: ԵՎ առավել զորացած, Միհրը այնպես էր թափահարում իր թուլացած շղթաները, որ զրնգոցը արձագանք տալով տարածվում էր Արարատով մեկ: ԵՎ այդ զրնգոցը ահազանգում էր Արիներին, որ Արտավազդ Միհրը կա և ազատվելու է շղթաներից, հաստատելու համար Արտի Օրենքը Արիների մեջ:
Շղթաների զրնգոցը մեծ հույսով էր լցնում Արիների հոգիները, իսկ Վիշապի ուղեղի մեջ մխրճվում էր որպես մահաբեր մի գույժ ու հալածում նրան: ԵՎ մտածում էր Վիշապը, թե ինչպես լռեցնի Արտավազդի շղթաների ձայնը և Արիների միջից հանի հիշողությունը նրա մասին: ԵՎ նա դիմեց իմաստուն և խորամանկ Յահվահին.
- Ո՛վ, Մեծդ Յահվա՜հ, Արտավազդ Միհրի շղթաների զրնգոցը մշտապես Արիներին հիշեցնում է նրա մասին: Ասա ինձ, ինչպե՞ս ամբողջացնեմ իմ հաղթանակը, որ Արիները լրիվ մոռանան Միհրին և ամբողջությամբ հնազանդվեն իմ օրենքներին:
ԵՎ Յահվահը ասաց.
- Արիներն այնքան են տկարացել, որ այլևս չեն զգում Վահագնին և իրենց ամբողջ հույսը կապել են տառապյալ Փրկչի հետ: Փոխիր այդ Փրկչին՝ Շղթայված Աստծուն փոխարինիր Խաչված Տիտանով, և դու կիշխես Արիների հոգիներին:
ԵՎ Վիշապը Տիտանների մոլեգին ջանասիրությամբ Խաչվածի խաչով խաչում էր Արիներին: Խաչում էր այրերին, խաչում էր կանանց ու մանուկներին: Խաչում էր նույնիսկ մեռածներին, համոզված լինելով, որ մի մահը Արիների համար բավական չէ: ԵՎ Խաչվածի անունով ամենուր մահ էր սփռում, կրկնակի մահ՝ մարմնի և հոգու:
Ապա Վիշապը հավաքեց բոլոր դարբիններին, որ առավել ամրացնեն Արտավազդի շղթաները: ԵՎ ամեն Արուսօր երեկոյան, երբ Արտավազդը թափահարում էր իր բարակած շղթաները, և զրնգոցը տարածվում էր աշխարհով մեկ, դարբիններն իրենց մուրճերով հարվածում էին սալերին, և Արտավազդի շղթաները նորից ամրանում էին: ԵՎ այդպես կրկնվում էր անընդհատ:
ԵՎ Արտավազդը տառապում էր շղթաների մեջ՝ լքված ու մոռացված Արիների կողմից: Շղթայված Աստծուն փոխարինել է Խաչված Տիտանը: Արտավազդը վշտացած դիմում է Արարչին.
- Ո՛վ, Հա՜յր իմ, Արա՛, մինչև ե՞րբ ես պիտի տառապեմ այսպես շղթայված, գերի մնալով Վիշապին և մոռացված Արիների կողմից:
Հայր Արան լսեց Միհրի ձայնը և տիեզերական անհունից ասաց նրան.
- Ո՛վ, Արտավազդ Մի՜հր, սպասիր Գարնան առաջին Արեգին: Գարնան առաջին Արեգով կգա Վահագնը: Նա կտապալի Վիշապին, և դու կազատվես շղթաներից ու Վահագնի Զորությամբ Արտի Օրենքը կհաստատես Երկրի վրա:
ԵՎ Արտավազդը սպասում է: Ձմեռից հետո գալու է Գարուն: Երկնի ու Երկրի ահեղ երկունքից Զորության Աստված Վահագն է ծնվելու հենց Արարատում: Ծնվելու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:
ԵՎ ազատվելու է Արտավազդ Միհրը իր շղթաներից ու Երկրի վրա հաստատելու է Արտի Օրենքը, որ Արտի Օրենքով դատողը դատի, Արտի Օրենքով դատվողը դատվի, ու էլ չլինեն դատող ու դատվող:

ՕՐԵՆ - Արարումը պահպանող:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ և ԱՆ բառարմատներով՝ ՕՐ /ԱՐ/ - ԷՆ /ԱՆ/:
ՕՐԵՆՔ -ը ՕՐԵՆ -ի բազմազան արտահայտությունների համակարգ է:
Օրինաչափությունը ՕՐԵՆ -ի արտահայտությունն է բնական հարաբերությունների մեջ: Ըստ այդմ, օրինաչափությունը Աստվածադիր ՕՐԵՆՔ -ն է: Օրինաչափությունը Արարչից է գալիս:
ՕՐԵՆՔՆԵՐ են ստեղծում նաև մարդիկ: ԵՎ մարդկային ՕՐԵՆՔ -ը կենսական է ու օգտակար, եթե օրինաչափության արտահայտություն է Ազգի մեջ: Իսկ եթե ՕՐԵՆՔ-ը օրինաչափության արտահայտություն չէ - դառնում է չարիք:
Ըստ այդմ, արդար կամ անարդար ՕՐԵՆՔՆԵՐ չեն լինում: ՕՐԵՆՔՆԵՐ -ը լինում են բնական կամ անբնական: Բնական ՕՐԵՆՔ - ը օրինաչափության պահպանումն է Ազգի մեջ, իսկ անբնական ՕՐԵՆՔ - ը՝ օրինաչափության ժխտումը:
Իսկ օրինաչաբությունները տարբեր են տարբեր Ցեղերի մեջ, և ՕՐԵՆՔՆԵՐ - ը տարբեր կլինեն նույնպես: Արի Ցեղի էությունը արարումն է, ուստի նա արարման օրինաչափությամբ պիտի ապրի:
Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Համաշխարհային Ջրհեղեղից հետո, երբ Արի Մանը պատրաստվում էր իջնել Մասիս սարից, Արայի կամքով նրան է հայտնվում Արտավազդ Միհրը: ԵՎ Միհրը պատվիրում է Մանին՝ Աստվածադիր ՕՐԵՆՔ - ով առաջնորդել Արիներին: Աստվածադիր Օրենքը Արիների մեջ պահպանում է ծագումը, արյունը, ոգին, արարումը:
ՈՒ թեև Աստվածադիր ՕՐԵՆՔ - ը Արայի կամքով Միհրն է հաստատում, բայց այդ ՕՐԵՆՔ - ը անարդյունք կլինի, եթե չօծվի Վահագնի Զորությամբ:




НОВОСТИ ПО ТЕМЕ:

МИХР - АРМЯНСКИЙ БОГ СВЕТА И СПРАВЕДЛИВОСТИ

Гора Немрут - Пантеон Армянских Богов

НАМ 1 ГОД!

С НОВЫМ ГОДОМ - С НАВАСАРДОМ!!!

И ВСЕ ЖЕ, КТО ЖЕ ТАКИЕ АРИЙЦЫ?

Ваагн, Армению светом озаривший

ТОЛЬКО КОРНЯМИ ЖИВЫ ВЕТВИ... (Часть 1)

ЛЕГЕНДА О НЕМРУТЕ

ТРНДЕЗ. КОСТЕР ОТ БОЖЕСТВЕННОГО ОГНЯ (продолжение)

ЗАВЕТЫ ВААГНА

КТО МЫ?

КАРАХУНДЖ. Документальный фильм

ПАСПОРТ АРМЯН

ИНДОЕВРОПЕЙСКИЙ ЯЗЫК И ИНДОЕВРОПЕЙЦЫ

ARORDINERI HIMNERGARAN

ЗАВЕТЫ ВААГНА

Карахундж: Зорац карер - загадка или реальность?

"ТРАГЕДИЯ ЕВРОПЫ В ТОМ, ЧТО ЕЁ ЦИВИЛИЗАЦИЯ БАЗИРУЕТСЯ НЕ НА АРМЯНСКОЙ КУЛЬТУРЕ" - Генрих Шлиман

HAYOTS LEZUN / / АРМЯНСКИЙ ЯЗЫК

НЕМНОГО О СВАСТИКЕ


Поделиться
 (голосов: 8)
Автор: admin | Комментарии [7]

Комментарий #1 Добавлен: 27 декабря 2010 19:24

Гор
Group: Посетители
Joined: 8.01.2010
Posts: 1
Comments: 18
ICQ: --
Я Господь, Бог твой, да не будет у тебя других богов пред лицом Моим! - это первая заповедь!!!!!!!
Глупо возвращаться в те времена и поклоняться старым ЯЗЫЧЕСКИМ богам!Это грех!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
!!!!!!!!!!!!!

Комментарий #2 Добавлен: 27 декабря 2010 20:05

ludvig
Group: Посетители
Joined: 30.08.2010
Posts: 0
Comments: 54
ICQ: --
Гор ты забыл написать кому обращены эти слова, напомню - к евреям!!!
Ещё раз повторяю не надо завести религиозные споры, потому что это уже выглядит , как провокация... а провокаторам отношение будет другое...

Комментарий #3 Добавлен: 27 декабря 2010 21:11

Гор
Group: Посетители
Joined: 8.01.2010
Posts: 1
Comments: 18
ICQ: --
Во первых не надо мне угрожать!
Во вторых Мы христиане и в нашей Библии это тоже написано!!!!
Да я понимаю что это наше прошлое и мы должны помнить и уважать это! Но я против того что через 1709 лет после принятия христианства и перенесения стольких страданий и мучений люди опять маленькими группами возвращаются в язычество! Более того даже переходят в другую веру, такую как: православие, католизм, мусульманство и в разные секты!!!

Комментарий #4 Добавлен: 12 февраля 2011 21:00

ARMwaffen
Group: Посетители
Joined: 15.08.2010
Posts: 0
Comments: 12
ICQ: --
gor vopervix tvoia biblia eto kopia iazichestvo prosto evrei skopirovali i peredelali podsebia takje kak i islam skopirovan ot bibli i peredelan
SLAVA NASHIM NASTOIASHIM BOGAM !!!!

Комментарий #5 Добавлен: 25 декабря 2011 17:04

Hayk_333
Group: Посетители
Joined: 23.09.2011
Posts: 0
Comments: 4
ICQ: --
Это грех...Так нельзя....А если бы не христианство, то нас уже давно небыло бы....ARMwaffen какие настоящие боги???? В древности люди не могли объяснить различные природные явления и обожествляли их!!!!!!!!!!!!!

Их нужно помнить как часть истории, а не поклоняться им!!!!!!!

Комментарий #6 Добавлен: 31 декабря 2011 19:23

ARIEC1ARMENIA
Group: Посетители
Joined: 15.09.2011
Posts: 0
Comments: 74
ICQ: --
Ребята ненадо так.Гор извени но ты как провакатор.Гор и Айк я вам так скажу.Древние языческие БОГИ теперь стали ангелами и апосталами в христианстве.А во вторых в западной Армении(Нынешняя Турция) там живет много армян которую исповедуют ислам.Да это плохо.Но они наши братья и сестры. И нас, Армян должно обьединять в первую очередь национальность и идеология, а религия это сугобо личное дело.

Айк джан сегодняшние христианские праздники это языческие праздники например Затык, Вардевор.

Мы должны почитать наших Богов, как и почитаем Христоса и Арарича(в язычестве Ар). smile

Комментарий #7 Добавлен: 14 декабря 2012 14:42

arin
Group: Посетители
Joined: 6.12.2012
Posts: 4
Comments: 122
ICQ: --
Михр - Бог солнца, небесного света и справедливости.
При всей любви к Тиру Арамазд уделял максимум внимания другому своему сыну, Арегу-Мигру (Mihr, Митра), которому доверил важнейшую сферу жизнедеятельности, назначив богом солнца и небесного света. Арег-Мигр – персонификация солнца, изображавшегося в виде диска с лучами, а чаще – в образе прекрасного юноши. Чтобы подчеркнуть любовь к сыну, Арамазд назвал словом Мегекан седьмой месяц года (февраль), а восьмому дню каждого месяца повелел присвоить название «мигр» или «арег». В честь Арега-Мигра устраивались ежегодные всенародные торжества. В такие дни народ собирался в назначенном верховным жрецом месте, чтобы испросить благословения небес у ритуального огня, зажженного им от капища. И вот что интересно: само понятие капища на древнеармянском языке обозначалось словом «мегъян» – от имени бога Мигра. Он пользовался такой популярностью, что в нашей ономастике, включая топонимику, по сей день можно насчитать более 150 наименований, производных от его имени. От слова mihr произошло даже общеевропейское понятие миграции, что изначально понималось как путь, движение к свету, солнцу, теплу.

Информация

Посетители, находящиеся в группе Гости, не могут оставлять комментарии в данной новости.