Հա՜յր մեր, Արա!

  21-01-2014, 18:48 1144 / 0 | Категория: Литература

Հա՜յր մեր, Արա՛, Դու Արարիչ
Սիրո՛, ՈՒժի՛, Հավատի՛...
Քո Օրհնությամբ այս Աշխարհում
Լինելությո՛ւն թող լինի.
ՈՒ երբ երկիրը ցավով երկնի՝
Արարչությո՛ւն թող լինի:
ԵՎ քո որդիքը արմենական
Փառքդ երգեն, Հայր Արա՛:

Արիացեղ Արարատում
Ծիլարձակո՛ւմ թող լինի...
Վահագնացած սերունդների
Առատ ծնո՛ւնդ թող լինի.
ՈՒ երբ մայրերը օրոր երգեն՝
Զորերգությո՛ւն թող լինի:
ԵՎ քո որդիքը արմենական
Փառքդ երգեն, Հայր Արա՛:

Հա՜յր իմ, Արա՛, լսիր որդուդ,
Երբ Քո որդին կանչում է Քեզ,
Երբ Քո որդին զգում է Քեզ,
Երբ Քո որդին նման է Քեզ,
ԵՎ ում Դու Ինքդ ես արարել
Որպես հրաշագեղ երկրային աստված:
Հա՜յր մեր, Արա՛, Քո զավակները արևափառ,
Այս սուրբ ծեսին հավաքվել ենք
Քո Արարչական փառքը հյուսելու.
Մեր մեջ հաստատելու մեր Արի ծագումը,
Որ Քեզանից է գալիս.
Խնկարկելու մեր անարատ արյունը,
Որ Քեզանից է հոսում մեր երակներում.
Պայծառացնելու մեր ազնվական դիմագիծը,
Որ Քեզանից ենք ժառանգել
ԵՎ վեհացնելու մեր մեջ Վահագնյա ոգին,
Որ արտացոլումն է Քո Էության:
Լույսը հենց իմ մեջ՝ Ցոլքն է Արայի:
ԵՎ լույսը իմ մեջ ժխտում է մութի
Խորհուրդը մռայլ
ԵՎ բացում Աշխարհն այնպես, ինչպես կա՝
Բյուր հրաշալիքներ՝ պայծառ ու վսեմ
Իմ շուրջն են խաղում,
Ինձ հետ են խաղում:
Ես էլ հրաշալիք՝ հրաշալիքների մեջ,
Ես էլ եմ խաղում անծայր Աշխարհում
ԵՎ հասնում մինչև հենց Ինքը՝ Արա՛ն
ԵՎ ապա փարվում Արայի կրծքին
ՈՒ ձուլվում նրան:
Ես զգում եմ իմ մեջ արյունն Արայի,
Նրա պատկերում ես ինձ եմ տեսնում.
Ես զգում եմ Նրա զարկերը սրտի...
ԵՎ Նա հենց իմ մեջ արարում է ինձ:


Поделиться
 (голосов: 3)
Автор: Ariy_man | Комментарии [0]

Информация

Посетители, находящиеся в группе Гости, не могут оставлять комментарии в данной новости.