13-09-2011, 22:35 5249 / 0 | : , ,














ՃԱԽՐՈՂ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Մահը չունի ավելի մեծ թշնամի քան մարդը,
մարտիկը` անմահության թեկնածող:
Գ.Նժդեհ

Նույնիսկ մահը պարտվեց հասկանալով, որ շատ է շտապել, կամ անհուսալիորեն ուշացել է, որպեսզի կարողանար խլել նրանից անմահությունը: Նա մնաց անպարտելի, որովհետև մահն էր ընտրել իրեն առաջնորդ:

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան: Ազատագրական բանակի-ի հիմնադիրն ու հրամանատարը նախևառաջ բարոյական հանճար էր` հոգու հանճար: Ասում են մարտը հաղթելու համար հերոս և հանճար է անհրաժեշտ: Որպես իսկական առաջնորդ նա հայտնվեց երբ իր կարիքն էր զգացվում, երբ հայրենիքն էր վտանգված: Նա ընտրյալ էր, և իր բանակը կազմված էր ընտրյալներից: Նա չեր փնտրում մարտիկներ, այլ նրանք էին փնտրում զորավար` նման առաջնորդ: Առաքյալի սիրտ, իմաստասեր գլուխ, ադամանդ ճակատ - ահա կատարյալ առաջնորդը: Ահա Լեոնիդը: Գիտնական - զորավարը այն եզակի մտավորականներից էր, ով հանդգնեց նետվել մարտի: Նա ապացուցեց, որ մտավորականությունն է ժողովրդի ճակատագրի դարբինը: Եվ որ այսօր նոր օր է, և մտավորականությունը երբևէ չի ունեցել ավելի մեծ և պատասխանատու դեր:
Բայց ինչպես ինքն էր սիրում կրկնել Մեր ազգի մտավորականությունը հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են: Եվ եթե նույնիսկ գտնվեցին մի քանի ոգեղեն մտավորական, որոնք ազդեցին պատերազմի հաղթական ելքի վրա, ապա հաղթանակած խաղաղությունը մտավորականությունը պարտվեց:

Դեռևս հակամարտության սկզբում, երբ շատերը խարխափում էին վճիռ կայացնելու անընդունակությունից, նա թիկնած հայոց ազատատենչ լեռներին մեծ զորավարին հատուկ վճռականությամբ հայտարարում էր. Սա Հայաստան է, և վերջ: Հայոց քանի նահանգներ մնացին կարոտ նրա վճռականության: Ինչքան պատմական վայրեր մնացին սահման կոչվող գծից այն կողմ, ապարդյուն հուսալով, որ մի օր Լեոնիդը իրենց հողին էլ կծնկի մի բուռ հող վերցնելու և մի ավելորդ անգամ հիշեցնելու, որ ազգի չի կարող այլ գույն ունենալ (որևէ կուսակցության պատկանելությամբ) բացի հայրենի հողի գույնից: Նա այս հողի իսկական զավակն էր և անձնուրաց պաշտպանը:

Թաղման ժամանակ նրան ձեռքերի վրա տանում էին 6 տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Նա իր մահով իսկ հայրենասիրության դասեր տվեց և եկավ վերահաստատելու, որ չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա և կմնա ազգային մարտիրոսագրությունը և հերոսական:
Նա զոհվեց: Նա գնաց դեպի Աստվածներ: Դեպի Հայոց Աստվածներ:
Իր մտերիմ զինակից Վլադիմիրի մահից հետո հրաժեշտի խոսքի մեջ ասեց. Այն ինչով տարբերվում անցյալ տարվա այս ժամանակը ու այսօր, դա վլադիմիրն է ստեղծել: Այն ինչով տարբերվում է այսորվա խաղաղությունը անցյալ պատերազմից, դա Լեոնիդն է: Եվ ոչ միայն նրա ֆիզիկական,այլ նախևառաջ հոգևոր բացակայությամբ: Նա պետք է կառուցեր այսօրվա Հայաստանը: Իր երազանքի զինվորներին պետք է դաստիարակեր` ազգի նվիրյալ զինվորներին, որ պետք է ավելի բարձր լինեին Մամիկոնյանների և Անդրանիկի զինվորներից: Դա դարի պահանջն էր: Ավաղ...

Ես չգիտեմ ով է մեղավոր,որ Լեոնիդը զոհվեց, բայց մի պահ խենթանում եմ, և ասում երանի երանի, որ զոհվեց ռազմի դաշտում, դարանակալ գնդակից և ոչ դարանակալ դեղահաբից: Միևնույն է նա պիտի զոհվեր, որովհետև նրան չէին ների: Չեին ների նրան հատկապես իր բարոյական հանճարի համար: Բայց Լեոնիդը մահից հետո էլ առավել կենդանի է քան բազում պաշտոնյաներ, որոնք հոգեկան մեծության բացակայության պատճառով ավելի նման են կավե անդրիի` դրված ոսկե պատվանդանի վրա: Նա իր մահից հետո էլ ծառայում է ազգին: Նրա ստեղծած Ազատագրական բանակը այնքան մարտիկներ է դաստիարակել, որքան ի զորու չէ մի ամբողջ ռազմական ուսումնարան: Մի անգամ, երբ տղաներից մեկը զենքով նշան բռնեց երկնքում հպարտ սավառնող արծվին, Լեոնիդը կանխելով նրան ասեց. Գիտես չէ, որ դա մեր զինանշանի թռչուննէ:
Նա ոչ մեկի ճախրանք չընդհատեց:
Նրա ճախրանքը կասեցրին: Բայց նրա հոգին շարունակում է ճախրել իր մտերիմների ու հարազատների հոգիներում: Նա ճախրող անմահություն է: Արծվի վեհ ճախրանքը արդեն ինքնին վեհության և ճախրանքի դաստիարակիչ է: Բազում սերունդների նա դեռ պիտի ուսուցանի ճախրանք, քանզի պատմական գործիրը պատկանում է ոչ միայն իր դարաշրջանին, անցյալին, այլ իբրև էություն` նաև ապագային: իբրև զարգացող ոգի նա երևան է գալիս բոլոր եկող անցնող սերունդների մեջ, որով` նա միշտ էլ ժամանակակից է: Պատմական անձը քարեղեն արձան, քարացած էություն չէ, այլ հավերժաշունչ ոգի: Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ, ահա Լեոնիդի դավանած հայրենասիրությունը: Լեոնիդը իր կյանքով և խենթացնող նահատակությամբ վաստակել հերոսի դափնեպսակը:Նա միշտ մահապատրաստ էր, գիտակցելով, որ իր առաքելությունը անմահ է, և հերրոսն է անմահ: Հերոսները չեն մահանում, նրանք ընդամենը իրենց անոթներն ու անուններն են փոխում: Բայց նա այդպես էլ չարժանացավ հերոսի կոչման, երբ թերևս ամենաարժանին էր: Իշխանավոր միջակությունները դարձյալ չներեցին նրան, արհեստականորեն փորձելով խամրեցնել նրա անվան շուրջ ստեղծված լուսապսակը, որպեսզի իրենց կեղծ փայլը փոքր ինչ ավելի նշմարելի դարձնեն:Բազում օտար հերոսների և հանճարների անուններով դպրոցներ և փողոցներ անվանակոչելով մենք զլացանք մայրաքաղաքում նրա անունը որևէ կերպ անմահացնել: Եվ պատրաստ են շատերը դպրոցները անվանակոչելով այլազգի գեներալների անունով մի քանի զրնգուն տարադրամ վաստակել, որպես հոգու սնունդ, ինչ-որ տեղ գիտակցելով, որ Լեոնիդի անունը կրող դպրոցի սաները իրենց հոգու մարգարիտները խոզերի առջև չեն նետելու: Մայրաքաղաքը պարտավոր է ունենալ նրա անունը կրող դպրոց և փողոց: Իշխանություններն էլ պարտավոր են մի պահ վեր կանգնել միջակություն կոչումից և նրան հերոսի կոչում շնորհել: Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը` ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճյունից է բարձրանում: Իր նահատակների, իր անմահների դեմ մեղանչող ժողովուրդը մեծապես մեղանչում է իր ապագայի դեմ - ահա մեծն Նժդեհի կարծիքը: ՈՒզում եմ մտովի ծնկել նրա շիրիմի, նրա հիշատակի առջև և երդվել, որ կձգտենք ոչ մի կտոր հայրենի հող չթողնել կարոտ Լեոնիդի վճռական խոսքին. Սա Հայաստան է, և վերջ: Մենք պարտավոր ենք կռելու ազգային հավերժության շղթայի մեր բաժին օղակը, որը նրա կռած օղակի օրգանական շարունակությունը պետք է լինի: Մենք պարտավոր ենք ծնելու նոր Լեոնիդներ, եթե ուզում ենք,որ համաշխարհային հերկի ակոսներում մեր ազգային հետքը երբևէ չանհետանա:

Գագիկ Գինոսյան

bnaban.am

:

: " , "









-



" "



: ?

/





-

.

-





-

""



"X"

/ Hetanos Gago



, !





-

""



( )



 (: 2)
: admin | [0]

, , .